Եվս մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ

23:02 - 04 Մար, 2017

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ավարտվեց ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշարը:

Այսօր մրցագորգ մտած Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներից եւս երեքը բարձրացան պատվո պատվանդան:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը (նկարում) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Վարշամ Բորանյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) արժանացան բրոնզե պարգեւի:

Այսպիսով, երկու օր տեւած պայքարում Հայաստանի ինը ըմբիշներից յոթը մեդալ նվաճեց:

Մրցաշարի չեմպիոն դարձավ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, արծաթե մեդալ նվաճեցին Արթուր Շահինյանը (98 կգ) եւ Կարեն Ասլանյանը (66 կգ), բրոնզ՝ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Այլ նորություններ