ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով

16:00 - 09 Մար, 2017

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի ընտրանին նահանջել է երեք հորիզոնականով եւ այժմ 85-րդն է:

Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինան, երկրորդը Բրազիլիան է, երրորդը` Գերմանիան:

Լավագույն տասնյակում համապատասխանաբար տեղ են գտել Չիլին, Բելգիան, Ֆրանսիան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը եւ Իսպանիան:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցները աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը. Լեհաստան (12-րդ տեղ), Ռումինիա (39), Դանիա (48), Չեռնոգորիա (64), Ղազախստան (94):

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ