
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը շարունակում է իր վստահ ելույթները Ծաղկաձորում անցկացկվող Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու չորրորդ խմբի մրցաշարում:
Երրորդ տուրում ՀՀ հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Իսլանդիայի թիմին:
Մենախաղերում լարված ընթացք է ունեցել Դավիթ Պողոսյանի հանդիպումը Ռաֆն Բոնիֆացիուսիի հետ: Առաջին սեթում, թայ-բրեյքում, մեր մարզիկը պարտվել է՝ 6:7, երկրորդում հաղթել է` 6:3, իսկ երրորդում առաջ է եղել 4:1 հաշվով, որից հետո մրցակիցը չի շարունակել խաղը:
Տանտերերից Միքայել Ավանեսյանը պարտվել Է Գիլ Սիգուրդսոնին՝ 3:6, 2:6:
Վճռորոշ է եղել Սամվել Աղայան - Դավիթ Պողոսյան և Էգիլ Սիգուրդսոն - Վլադիմիր Ռիստիչ զույգերի մրցամարտը, որտեղ ավելի ուժեղ են գտնվել մեր ներկայացուցիչները:
Հաջորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ ալբանացիների հետ:
Երեք տուրից հետո երեքական միավոր ունեն Մալթայի և Հայաստանի հավաքականները: