Ավարտվեց սուսերամարտի Մ 20 տարեկանների Հայաստանի առաջնությունը

20:22 - 15 Մար, 2017

Ավարտվեց սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը տղաները հանդես եկան թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր զենքաձեւերում:

Աղջիկների պայքարում չեմպիոն դարձավ Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը:

Տղաների մրցույթում հաղթեց Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը:

Այլ նորություններ