ՎԱՂԸ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:37 - 12 Հուլ, 2021

Վաղը  ՝ հուլիսի 13 –ին,  Երևանի նախկին << Արաքս >>  -  << Միկա >>  մարզահամալիրում, կմեկնարկի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության  D ենթախմբի չելենջ-մրցաշարը:

Հայաստանի հավաքականի մրցակիցներն են  տվյալ Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակի  պատճառով որոշվել է առաջնությունն անցկացնել չելենջ - մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։

Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցն է Շվեյցարիայի թիմը:

Խաղի սկիզբը ՝ ժամը 19. 00 –ին:

Մրցաշարը կավարտվի հուլիսի 18 –ին:

Այլ նորություններ