Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

22:36 - 26 Մար, 2017

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ղազախստանի հետ:

Մեր ընտրանին 2:0 հաշվով հաղթանակ տարավ: Խաղի հաշիվը 73-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի առավելությունը 75-րդ րոպեին կրկնապատկեց Արաս Օզբիլիսը:

Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին 6 միավոր ունի:

Լուսանկարը` PAN Photo

Այլ նորություններ