Պատանի դահուկորդները շարունակում են մրցելույթները Էրզրումի փառատոնում

18:06 - 14 Փետ, 2017

Էրզրումում ընթանում է 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը: Հայ դահուկորդները շարունակում են իրենց մրցելույթները:

Այսօր դահուկավազքի տղաների մրցաշարում 10 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադեւոսյանը 7.5 կմ ազատ ոճում 41-րդն էր:

Լեռանդահուկային սպորտի մրցաշարում Հարություն Հարությունյանը մրցեց հսկա ոլորավայրէջքում եւ զբաղեցրեց 36-րդ տեղը:

Հայ դահուկորդների հաջորդ մրցելույթը փետրվարի 16-ին է:

Այլ նորություններ