Բաբկեն Բագրատյանը 11-րդն է պատանիների աշխարհի առաջնությունում

10:50 - 07 Ապր, 2017

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:

Երեկ 62 կգ քաշային կարգում մրցեց Բաբկեն Բագրատյանը: Երկամարտի 245 կգ արդյունքով (110+135) հայ ծանրորդը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Այսօր 69 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը եւ Արմեն Գրիգորյանը:

Այլ նորություններ