Ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնել են Հյուսթոն

11:13 - 16 Նոյ, 2015

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնել են Հյուսթոն: Կազանում կայացած ուսումնամարզական հավաքի ավարտից հետո ծանրամարտի թիմերը ուղևորվել են ԱՄՆ, որտեղ այս տարի անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանը կանանց մրցաշարում կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Տղաներից պայքարի մեջ կմտնեն՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ):

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի 28-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ