Արտաշես Մադոյան. Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի Եվրոպայի առաջնություն

16:31 - 12 Ապր, 2017

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաջորդ տարի կայանալու է Հայաստանում.

«Նախատեսում ենք առաջնությունն անցկացնել «Դինամո» մարզահամալիրում: Մրցավայրն ուսումնասիրելու համար առաջիկայում Հայաստան պետք է ժամանեն Եվրոպայի կոնֆեդերացիայի հանձնաժողովի անդամները: Նրանք պետք է հաստատեն մրցման վերջնական վայրը: Եթե «Դինամո»-ն չստացվի` կանցկացնենք մարզահամերգային համալիրում: Ցավոք այլ տարբերակ չունենք:

Հուսով եմ` մյուս տարի, սեփական հարկի տակ, մեր մարզիկները մեդալ կնվաճեն»,-ասաց Արտաշես Մադոյանը:

Այլ նորություններ