«Չոր» հաշվով հաղթանակներ վոլեյբոլի Հայաստանի առաջնությունում

22:27 - 22 Ապր, 2017

Երեւանում շարունակվում է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին փուլը: Այսօր ՃՇՀԱՀ-ը 3:0 հաշվով հաղթեց «Գյումրիին», «Արցախը» նույն հաշվով առավելության հասավ ՀԱՊՀ-ի նկատմամբ:

Երեկ «Արցախ»-«Գյումրի», եւ ՖԻՄԱ-ՃՇՀԱՀ դիմակայություններում նույնպես գրանցվել է 3:0 հաշիվ:

Վաղը ՖԻՄԱ-ն կմրցի «Գյումրիի», ՀԱՊՀ-ը` ՃՇՀԱՀ-ի հետ:

Այլ նորություններ