ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՈՒՆԵՆ ՉՈՐՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

10:57 - 17 Հուն, 2024

Երևանում  զուգահեռաբար շարունակվում են  ՀՀ տաղմարդկանց և կանանց շախմատի առաջնությունները: Կայացել է  5 –ական տուր:

Տղամարդկանց մրցավեճում  աղյուսակը չորս միավորով գլխավորում է Սամվել Տեր-Սահակյանը: Նրանից կեսական միավորով հետ են մնում Մանուել Պետրոսյանը և  Զավեն Անդրիասյանը։

Կանանց պայքարում  առաջատարներն են Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը, որոնք նույնպես ունեն  4-ական միավոր: Նրանցից  << կես քայլով >> են հետ մնում  Աննա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:

Մասնակիցները կխաղան ևս չորս տուր:

Այլ նորություններ