Ըմբշամարտի ԵԱ. Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

16:00 - 04 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներ, 61 կգ քաշային Վլադիմիր Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուռնաչին, իսկ Գրիգորյանինը` հույն Կիրիլիոս Բինենմպաումը:

Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին:

Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետեւ առավելության հասավ Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջեց Սոներ Դեմիրտասին (Թուրքիա):

Այլ նորություններ