ՍԿՍՎՈՒՄ է ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

11:17 - 15 Մար, 2023

Հինգ աշխարհամասի 43 երկրների  488 մարզիկ – մարզուհիներ / 299 տղամարդ, 196 կին / են մասնակցում  ձյուդոյի եվրոպական միության կազմակերպած  ուսումնամարզական  ճամբար – հավաքին:

Չեխիայի Նիմբուրգ քաղաքում մարտի 13 –ին սկսված այդ միջոցառումը կավարտվի մարտի 18 –ին: Մասնակիցների շարքում մեծ թիվ են կազմում հեղինակությունները:  Նրանց հետ գոտեմարտերում  իրենց մրցափորձն են հարստացնում նաև մեր երկրի հավաքականի անդամներ Արսեն Ավետիսյանը, Արտյոմ  Ղալաչյանը, Արտակ Թորոսյանը, Գոռ Կարապետյանը և Մեսրոպ Նիկոյանը:  

Հավաքի ավարտից հետո, մեր տղաները,  գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ,  նախապատրաստությունը կշարունակեն հայրենիքում: Նպատակ կա հաջողությամբ սկսել Փարիզի օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ ընձեռող  << Մեծ սաղավարտի >>  միջազգային մրցաշարերը: Մարտի 24 – 26 –ը  մեր ձյուդոիստները  հանդես կգան Թբիլիսիի ստուգատեսում:

Այլ նորություններ