Ըմբշամարտի ԵԱ. Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակչում

14:39 - 06 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ ծնկի վնասվածք էր ստացել:

Այլ նորություններ