ՄՆԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ՏՈՒՐ

11:37 - 10 Ապր, 2025

Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին:

Ինը տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը 6,5-ական միավորով բաժանում են 3-9-րդ տեղերը։

Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանն ու Մարիամ Մկրտչյանն ունեն 5-ական, իսկ  Սուսաննա Գաբոյանը՝  4,5 միավոր։

Ութ միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է սերբ Տեոդորա Ինյաչին:

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Այլ նորություններ