Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

15:57 - 06 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացքող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակից Ֆելիքս Բալդաուֆը (Նորվեգիա) անցավ եզրափակիչ, արդյունքում Արթուրը սփոփիչ գոտեմարտ անցկացրեց եւ հաղթեց Արթուր Օմարովին (Չեխիա): Ալեքսանյանը երրորդ տեղի համար կմրցի Դմիտրի Տիմչենկոյի (Ուկրաինա) հետ:

130 քաշային Վաչիկ Եղիազարյանին քառորդ եզրափակչում հաղթած Բալինտ Լամը (Հունգարիա) դուրս եկավ եզրափակիչ եւ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն ստացավ: Սակայն, Եղիազարյանը պարտվեց Վիտալի Շչուրին (Ռուսաստան) եւ դուրս մնաց հետագա պայքարից:

59 կգ Գեւորգ Ղարիբյանը եւ 66 կգ Կարեն Ասլանյանը սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն չունեցան, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չհասան եզրափակիչ:

Այլ նորություններ