ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

15:07 - 09 Նոյ, 2021

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հաշվետու – ընտրական վեհաժողովը տեղի ունեցավ Անթալիայում: Ընտրելու ձայն ունեցող 130 պատվիրակներից մեկը մարզաձևի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանն էր:

Նախագահի թեկնածուներն էին գործող ղեկավար, ճապոնացի Մորինարի Վատանաբեն և ազերի Ֆարիդ Գաիբովը:Մեր պատվիրակը ձայնը տվեց Մորինարիին, որը 81 կողմով վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում / նրա մրցակիցը ստացավ 47 ձայն /:

Մորինարին կազմակերպությունը ղեկավարում է 2017թ – ից: Ընտրական հաջորդ վեհաժողովը տեղի կունենա երեք տարի հետո՝ 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերից հետո:

Հավելենք,  որ հերթական ՝ 84 –րդ կոնգրեսը նշանակված է 2022թ. հոկտեմբերին ՝ Նորվեգիայում:

 

Այլ նորություններ