Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր

22:46 - 06 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց 98 կգ քաշային կարգում։

Երրորդ տեղի համար պայքարում Ալեքսանյանը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին։

Եվրոպայի առաջնությունում սա մեր թիմի առաջին մեդալն է:

Այլ նորություններ