Ըմբշամարտի ԵԱ. Մրցումային վերջին օրը գորգ կմտնի Հայաստանի չորս ներկայացուցիչ

10:25 - 07 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր` մրցումային վերջին օրը գորգ կմտնեն 71 կգ, 75 կգ, 80 կգ եւ 85 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Հայաստանը կներկայացնեն Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Ալեքսանյանը, Չալյանը եւ Մանուկյանը պայքարը կսկսեն որակավորման փուլից, որտեղ նրանց մրցակիցները կլինեն, համապատասխանաբար, Մուրատ Դագը (Թուրքիա), Վիկտոր Նեմեսը (Սերբիա) եւ Ռոբերտի Կոբլիաշվիլին (Վրաստան): Իսկ Քոչարյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից` Դմիտրո Պիշկովի (Ուկրաինա) հետ գոտեմարտով:

Այլ նորություններ