Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ

16:21 - 08 Հուն, 2017

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Միհրան Հարությունյանը հերքեց լուրի իսկությունը.

«Ես որեւէ կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ: Պարզապես իմ մեքենան գտնվում էր տվյալ ավտոսպասարկման ծառայությունում: Իրավապահները այդ վայրում գտնվող մեքենաների տերերից, այդ թվում ինձնից, ընդամենը փորձել են ճշտել` ինչ է տեղի ունեցել»,- ասաց ըմբիշը:

Միհրան Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ իր մոտ զենք չի եղել.

«Ես ընդհանրապես զենք չեմ կրում»,- եզրափակեց նա:

Այլ նորություններ