VBET Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը աստիճանաբար հունի մեջ է մտնում:
Առաջին շրջանի երրորդ խաղում «Հատիս»-ը տոնեց իր անդրանիկ հաղթանակը: Հատիսցիները 54 : 36 հաշվով պարտության մատնեցին «Լես Ֆոքսիսին»:
Հատիսցի Փեյթոն Թեյլորը խաղադաշտում բոլորից շատ՝ 19 միավոր վաստակեց: Նա աչքի ընկավ նաև վահանից անդրադարձող գնդակը տիրելու հմտությամբ / подбор, 16 անգամ /:
Հաջորդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: Այդ օրը «Գյումրին» կընդունի «Հատիսին»: