Թենիսի Հայաստանի հավաքականը մասնակցում է «Fed Cup»-ին

12:25 - 14 Հուն, 2017

Այսօր, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մեկնարկել է թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն  Գեւորգ Կարամանուկյանը:

Մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայից:

Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը եւ Մալթան: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը` Գայանե Մովսիսյանն է:

Մրցաշարը կշարունակվի մինչեւ հունիսի 17-ը:

Այլ նորություններ