Հեծանվորդները մրցեցին խմբակային վազքում

15:34 - 18 Հուն, 2017

Ավարտվեց հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունը։ Վերջին օրը հեծանվորդները մրցեցին խմբակային վազքում։

Մեծահասակների պայքարում կրկին հաղթող դարձավ մեր առաջատար Էդգար Ստեփանյանը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Դավիթ Մկրտչյանը եւ Գագիկ Սողոմոնյանը։

Երիտասարդներից մրցանակային տեղեր զբաղեցրին՝ Լեւոն Լավչյանը, Տարոն Նիկողոսյանն ու Նիկոլայ Գասպարյանը, իսկ պատանիներից՝ Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը եւ Հենրիկ Երանոսյանը։

Առաջնության արդյունքներով ձեւավորվում է Հայաստանի հավաքականը, որը հուլիսի 18-23-ը Պորտուգալիայում կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությանը։

Այլ նորություններ