Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն կրեց:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ:
Եզրափակչի համար մենամարտը կկայանա հունիսի 23-ին։