ԵԶՐԱՓԱԿԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿԸ

11:08 - 15 Հուլ, 2024

Եվրոպայի մինչև 16 տարեկան աղջիկների  բասկետբոլի  խմբային մրցաշարն անցկացվեց Ջիբրալթարում:  C դիվիզիոնում մեր թիմը հերթական տուրում հաղթելով Մոլոդովայի իրենց հասակակիցներին / 82 : 75 /, իրավունք նվաճեց պայքարը շարունակել հինգերորդ տեղի համար: Մրցակիցը վրացուհիներն էին, որոնք  նույնպես հնգյակում տեղ գտնելու նպատակով հաղթելու տրամադրությամբ ելան ասպարեզ:

Մեր աղջիկները ցուցադրեցին խաղակցված, թիմային  պայքար, աչքի ընկան նաև տեխնիկական հնարքների բազմազանությամբ, տոնեցին արժանի հաղթանակ / 77 : 71 / և մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում գրանցեցին Հայաստան անունը:

Այլ նորություններ