Մենք գործ ենք անում եւ դատարկ չենք խոսում

09:45 - 01 Հուլ, 2017

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ մի քանի ամիս հիմնանորոգվում էր Իջեւանի թիվ 1 ավագ դպրոցի լողավազանը, որը 1991 թվականից ի վեր անգործության մատնված լինելու պատճառով շարքից ամբողջովին դուրս էր եկել:

Այսօր, երբեմնի լքված կառույցը միանգամայն անճանաչելի տեսքով, որպես Իջեւան քաղաքի լողի մասնագիտացված ՄՊՄԴ դռները բացեց քաղաքի եւ հարակից գյուղերի երեխաների ու բնակիչների առջեւ:

Գագիկ Ծառուկյանն անձամբ ներկա եղավ ժամանակակից մարզահամալիրի վերածված ՄՊՄԴ-ի բացման արարողությանը, որն ունի լողավազան, կահավորված հյուրանոց, ցնցուղարան-լոգարաններ եւ անհրաժեշտ օժանդակ բոլոր հարմարությունները:

«Ամեն մի գործ իր նշանակությունն ունի եւ իր արդյունքը պետք է տա: Մենք պատրաստվում ենք հանրապետության տարբեր վայրերում նմանատիպ մարզական համալիրներ կառուցել, որպեսզի մանուկները, երիտասարդությունը զբաղմունք ունենան, մարզվեն: Կասկած չունեմ, որ նրանց մեջ ի հայտ կգան լավագույններ, որոնք հետագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները:

Մեր ծրագրերից են՝ մինչեւ տարեվերջ Սպիտակում, Վանաձորում «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով նոր մարզադպրոցներ հիմնանորոգել, մարզահամալիրներ ստեղծել, որպեսզի երիտասարդները մարզվեն: Իսկ մարզերում քիչ չեն բնածին օժտվածություն ունեցողները: Մենք նրանց ի հայտ գալու, իրենց ներուժը բացահայտելու հնարավորություններ պիտի ստեղծենք, որպեսզի ապագայում չեմպիոններ դառնան, միջազգային մրցասպարեզներում մեր օրհներգը հնչեցնեն, բարձր պահեն ազգի պատիվը: Մենք սա միշտ արել ենք ու անելու ենք: Եվ որքան անում ենք, արդյունքներն այնքան շատանում են: Հայ ազգը տաղանդավոր է եւ դա ապացուցում է միջազգային մրցումներում», - ասաց պարոն Ծառուկյանը եւ հավելեց, որ եթե այսօր երեխաների աչքերում ժպիտ կա, եթե տեսնում ես քո արած գործի արդյունքը, ուրեմն լավ բան ես արել ու պիտի շարունակես գործ անել, այլ ոչ թե դատարկ խոսել.

«ժողովուրդը լավ է հասկանում, որ խոսքը պիտի գործ լինի: Բայց կան մարդիկ, որոնք փոխանակ օրինակ վերցնեն, չարախոսում ու բամբասում են: Ես շնորհակալ եմ մեր ժողովրդից, երիտասարդությունից, որոնք ամեն ինչ լավ տեսնում ու գնահատում են: Արել ենք, անում ենք ու շարունակելու ենք անել»,-ասաց ՀԱՕԿ նախագահը:

Տեսանյութը` այստեղ

Այլ նորություններ