Բաթումում շարունակվում է կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը: Երկրորդ փուլի երկրորդ դասական պարտիայում Էլինա Դանիելյանը ոչ - ոքի խաղաց բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց լեհ Ալեքսանդրա Մալցևսկայային։
Այսօր ՝ հուլիսի 11 –ին, պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ արագ շախմատի երկուական պարտիայով։