Ավետիք Վարդանյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող երիտասարդական հավաքականի կազմը

17:14 - 06 Հուլ, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց թիմի կազմը։ Աշխարհի առաջնությանը կմասնակցեն՝ Կարեն Զուրաբյանը (50 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (55 կգ),  Ղազար Համբարձումյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ),  Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխեյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ)։

60 եւ 74 կգ քաշային կարգերում նոր ըմբիշներ են հայտավորված։ Նրանք Հայաստանի հավաքականի երկրորդ համարներն են։

Հավաքականը հուլիսի 19-ից ուսումնամարզական հավաք կսկսի  Ուկրաինայում, որտեղից էլ  հուլիսի 30-ին կմեկնի Տամպերե։

Ազատ ոճի երիտասարդ ըմբիշներն աշխարհի առաջնությունում կմրցեն օգոստոսի 1-ին եւ 2-ին։

Այլ նորություններ