Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը հաղթել է անգլիական Մեն կղզու մրացաշարի հերթական տուրում:
7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը հոլանդացի Սերգեյ Տիվիակովն էր: Հաղթանակ տոնեցին նաև Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը:
Գաբրիել Սարգսյանն ունի 5,5 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարից՝ հնդիկ Հարիկրիշնայից: Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 5 միավոր:
Լուսանկարը՝ Գաբրիել Սարգսյանի ֆեյսբուքյան էջից