Պեկինը մոլորակի ամենաանվտանգ վայրն է, քանզի ձմեռային օլիմպիական խաղերում իրականացվում են ամենախիստ հակակորոնավիրուսային միջոցառումները: Այս մասին ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բժշկական փորձագիտական խմբի նախագահ Բրայան Մակքլոսկին։
Մրցասպարեզներում պահպանվում են բոլոր կանոնները: Կորոնավիրուսով վարակվելը փակ տարածքում գրեթե անհնար է։ Այսինքն՝ Պեկինից դուրս վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Ինկուբացիոն շրջանը երկար չի տևում:
Մասնակիցները թեև պատվաստված են, բայց ամեն օր թեստավորվում են: Հնարավոր է ինկուբացիոն շրջանում գրանցվեն դեռ դեպքեր, բայց դրանք գնալով կնվազեն։
Ստացվում է, որ օլիմպիականները երկիր մոլորակի ամենաապահով տեղում են։