Օլիմպիական փառատոն։ Թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ

23:50 - 24 Հուլ, 2017

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում այսօր մրցումային առաջին օրն է։

Թենիսիստների մրցաշարում Արթուր Սողոյանը 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթեց սլովենացի Բլազ Վիդովիչին։ Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին։ Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին եւ դուրս մնաց հետագա պայքարից։

Այսօր Գյոռում անձրեւոտ եւ մռայլ եղանակ է։ Այդ պատճառով թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի եւ Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են։ Նրանք պայքարի մեջ կմտնեն վաղը։

Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չհաջողվեց 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ:

Այլ նորություններ