Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր կայանում են եզրափակիչները:
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում:
Դավթյանը զիջեց միայն հունգարացի եւ չինացի մարմնամարզիկներին:
Արթուր Դավթյանն այսօր հանդես եկավ նաեւ ազատ վարժության եզրափակչում եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Քիչ անց օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի