Հրաչյա Շաբոյանը կմասնակցի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

09:35 - 04 Օգո, 2017

Դանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը: Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է: Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ մարզվում հոր գլխավորությամբ:

Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձեւում (120 կմ):

 

 

Լուսանկարը` Հրաչյա Շաբոյանի անձնական արխիվից

Այլ նորություններ