ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ

10:00 - 20 Հուլ, 2020

Շախմատը միակ մարզաձևն է, որ ակտիվորեն զարգանում է հեռավար ռեժիմով։  Մարզաձևի պատմության մեջ առաջին անգամ ՖԻԴԵ –ն կանանց և տղամարդկանց համաշխարհային առցանց օլիմպիադա կանցկացնի։ Այն կմեկնարկի հուլիսի 22 –ին և կավարտվի օգոստոսի 30 –ին։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է մեր երկրի թիմերի կազմերը։

Տղամարդկանց հավաքականում են  Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը,  պահեստայիններն են՝ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։

Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

 

 

Այլ նորություններ