ԱԱ. Այսօր Հայաստանի երեք ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից

17:30 - 05 Օգո, 2017

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներին էլ չհաջողվեց պայքարել մեդալի համար:

Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) առաջին գոտեմարտում` 1/8 եզրափակչում, պարտվեց ղազախ Ալպամիս Դաստանբեկին, Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում համառ եւ հավասար պայքարում զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին:

Արման Բաղդասարյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթեց բելառուս Եվգենի Յուրովին, սակայն 1/8 եզրափակչում զիջեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Շորբի Նեյազիին:

Հայ ըմբիշներին հաղթողները հետագայում չհասան զրափակիչ եւ մեր տղաները սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն չստացան:

Այլ նորություններ