Աշխարհի առաջնությանն ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում կընդգրկվի հինգ ըմբիշ

12:55 - 07 Օգո, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ վերադարձել է Կիսլովոդսկից, որտեղ Ռուսաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ Կիսլովոդսկի հավաքին թիմում ընդգրկել էր հինգ ըմբիշ.

«Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար նախատեսում ենք հինգ ըմբիշ: Սակայն, թիմի վերջնական կազմը պարզ կլինի մի քանի օր անց` վերջին հավաքի ընթացքում:

Կիսլովոդսկում շատ լավ մարզումներ ենք ունեցել: Տղաները լավ մարզավիկաճկում են: Առաջիկա հավաքի ընթացքում կրկին կաշխատենք բուն գոտեմարտերի, տեխնիկա-տակտիկական հնարքների վրա: Տղաները պետք է հավաքվեն եւ կենտրոնացնեն իրենց ամբողջ ուժերը:

Ինչ վերաբերվում է Լեւան Բերիանիձեին` նա այժմ քաշի հետ կապված որեւէ խնդիր չունի: Այդ առումով լավագույն վիճակում է: Ինձ գոհացնում է նաեւ Բերիանիձեի ֆիզիկական վիճակը:

Վալոդյա Ֆրանգուլյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա իր սովորական 61 կգ քաշային կարգում: Նախորդ միջազգային մրցաշարում նա գոտեմարտել էր 65 կգ քաշում:  Իսկ այդ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը դեռեւս չի վերականգնվել վնասվածքից եւ բաց կթողնի տարվա գլխավոր ստուգատեսը»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը կանցնացնեն Օլիմպավանում, օգոստոսի 10-23-ը:

Այլ նորություններ