ԵԱ. Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվել է մեկնարկային մենամարտում

17:43 - 27 Օգո, 2019

Մադրիդում ընթացող կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պարտվել է առաջին մենամարտում:

Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է սերբ մրցակցի եւ լքել պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը:

64 կգ քաշային բռնցքամարտիկը օգոստոսի 28-ին կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Այլ նորություններ