ԱԱ.Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է

17:13 - 22 Օգո, 2017

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները:

80 կգ Մաքսիմ Մանուկյանն անցավ եզրափակիչ: Մանուկյանը ոսկե մեդալի համար պայքարում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւի հետ:

Մաքսիմը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ փայլուն կերպով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ղադերիանին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության էր հասել շվեդ Ալեքս Կեսիդիսի, ապա քառորդ եզրափակչում՝ գերմանացի Պասկալ Էիսելի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Մանուկյանը մաքուր հաղթանակ տարավ վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ գոտեմարտում:

Այլ նորություններ