ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

21:30 - 05 Օգո, 2017

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Մեր թիմը 82:69 հաշվով առավելության հասավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին քառորդն ավարտվեց շվեդների առավելությամբ` 23:21, սակայն մեծ ընդմիջումից առաջ հայ բասկետբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ` 43:42:

Երրորդ քառորդում շվեդները շրջանցեցին երեք միավորի առավելությամբ` 55:58: Վերջին քառորդում գրանցվեց 82:69 հաշիվը:

Վաստակած 23 միավորով հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոթրայթը:

Այս հաղթանակից հետ Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Ընտրական հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ արտագնա խաղում  մրցելով Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ:

Այլ նորություններ