Երևանում մեկնարկել է Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ըմբշամարտի 7-րդ հուշամրցաշարը

18:44 - 15 Հոկ, 2015

Երևանի «Միկա» մարզահամալիրում, հոկտեմբերի 15-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը: Մրցումներին մասնակցում են 1999, 2000, 2001 թվականներին ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից: 

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային ըմբիշները: Ոսկե մեդալակիրներ դարձան Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):

Նորիկ Ասատրյանը և Գեղամ Գալստյանը ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի ընկեր, բարերար Արմեն Բաղդասարյանի կողմից դրամական պարգևներ ստացան: Եղիշե Կարապետյանի քաշային կարգի (85 կգ) չեմպիոն Մհեր Մարկոսյանը, մրցումների կազմակերպիչների կողմից  հատուկ մրցանակի արժանացավ:

Հոկտեմբերի 16-ին իրենց ուժերը կչափեն 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ քաշայի կարգի ըմբիշները: Մրցումերը կմեկնարկեն  ժամը 10:00-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Լուսանկարը՝ uww.org

Այլ նորություններ