Օրերս տեղի ունեցավ ՀՀ թաեքվոնդոյի առաջնությունը: Մասնակիցների գերակշիռ տոկոսը երևանցիներ էին: Նրանցով հիմնականում համալրվեց չեմպիոնների ցանկը:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը առանձնացրեց լավ պատրաստականությամբ աչքի ընկած մի քանի մարզիկների: Նրանցից են մայրաքաղաքի ներկայացուցիչներ Գարիկ Մախմուրյանը / 58 կգ / , Սարգիս Սարգսյանը /68 կգ / , Իգոր Կարապետյանը / 80 կգ /, Սարգիս Ավետիսյանը / 87 կգ/ , աղջիկներից ՝ Մարիամ Ավետիսյանը / 53 կգ /, կոտայքցի Մելինե Հովհաննիսյանը / 57 կգ / . . .
Երկրի հավաքականը կնախապատրաստվի մայիսին Անգլիայի Մանչեսթերում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Հուլիսին Բուլղարիայում հաջորդաբար տեղի կունենան աշխարհի երիտասարդական և Եվրոպայի պատանեկան առաջնությունները, որոնց կմասնակցեն նաև մեր երկրի պատվիրակները: