ԱԱ. Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալ նվաճեց

23:13 - 25 Օգո, 2017

Փարիզում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալ նվաճեց։

Երրորդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Անզոր Խիզրիեւին։

Բերիանիձեն առաջին անգամ աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։

Այլ նորություններ