Բուլղարիայի Ստրանջա քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճեցին չորս մեդալ։ Նարեկ Մանասյանը / 91 կգ / կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Երրորդ տեղով բավարարվեցին Բենիկ Նիկողոսյանը / 63 կգ /, քաշային Գոռ Ներսիսյանը / 81 կգ / և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։