Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանն անցավ քառորդ եզրափակիչ

21:00 - 13 Սեպ, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան ¼ եզրափակչի երկրորդ պարտիաները:

Լեւոն Արոնյանը ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ երկարատեւ պայքարում (97 քայլ) 1.5:0.5 հաշվով հաղթանակ տարավ եւ անցավ քառորդ եզրափակիչ:

Արոնյանի հաջորդ հանդիպումն ուկրաինացի գրոսմայստեր Իվանչուկի հետ է:

Այլ նորություններ