. . . ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

15:17 - 22 Սեպ, 2023

Բռնցքամարտի  միջազգային ֆեդերացիան վաղուց է անցկացնում աշխարհի գավաթի խաղարկություն: Նման նախաձեռնություն է հանդես բերել մարզաձևի եվրոպական ասոցիացիան / EUBC /: Նորամուտը տեղի կունենա առաջիկա  հոկտեմբերի 8-14-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: 

Հին աշխարհամասի տղամարդկանց  բռնցքամարտի գավաթի առաջին խաղարկությանը կմասնակցեն  մարզաձևի ավանդույթներով հարուստ երկրների  կաշվե ձեռնոցի  հեղինակավոր վարպետները:

Ըստ էության, պատվավոր մրցանակի խաղարկությունում հանդես կգան  նաև մեր երկրի ներկայացուցիչները:  Նրանք այժմ  Անապայում ուսումնամարզական հավաքի են մասնակցում:

Կազմակերպիչները սահմանել են  մրցանակային հիմնադրամ, որը հավասար է 507,000 ԱՄՆ դոլարի: Հաղթողները կստանան 15,000, երկրորդ տեղը զբաղեցնողները՝ 10,000 , երրորդ և չորրորդ մրցանակակիրները ՝ 5,000, իսկ հինգերորդը ՝   1,000 դոլար: 

Եզրափակիչը նախատեսվում է անցկացնել բացօթյա ասպարեզում: Մրցավարտին  կհաջորդի համերգ՝  Հին Բուդվայում: 

Գավաթի խաղարկության անցկացման որոշումը կայացել է  EUBC կոնգրեսում:  Ի դեպ, Բուդվայում  տեղի են ունեցել միջազգային բազմաթիվ մրցաշարեր:

 

Այլ նորություններ