Սեպտեմբերի 17-ից 24-ը Նորվեգիայի Բերգեր քաղաքում ընթանում է խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է ներկայումս ԱՄՆ-ում բնակվող եւ մարզվող Հրաչյա Շաբոյանը՝ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին: Հրաչյան հանդես է գալու երիտասարդների առաջնությունում եւ սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է 135 կմ խմբային վազքում: