Հայ սուսերամարտիկներն ավարտեցին ելույթները երիտասարդների աշխարհի առաջնությունում

12:58 - 08 Ապր, 2017

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվում է սուսերամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրին Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանը եւ Ռազմիկ Վարդանյանը (երկուսն էլ` խոցասուսեր):

Մայքլ Հովհաննիսյանը խմբային փուլն անցավ չորս հաղթանակով: Հաջորդ փուլում Հովհաննիսյանը հաղթահարեց ուկրաինացի մարզիկի արգելքը, ապա պարտվեց ամերիկացի մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նա զբաղեցրեց 49-րդ տեղը:

Էդուարդ Օվիկյանը եւս չորս հաղթանակով անցավ հաջորդ փուլ, սակայն պարտվեց լավագույն 32-ի համար պայքարում: Նա գրավեց 47-րդ տեղը:

Ռազմիկ Վարդանյանը խոցասուսեր զենքաձեւի խմբային փուլում դուրս մնաց հետագա պայքարից:

Այլ նորություններ