Բանակայինների ԱԱ. Ըմբիշներ Էդգար Խաչատրյանն ու Ռաֆիկ Մանուկյանն արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին

19:55 - 23 Սեպ, 2017

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը:

130 կգ քաշային կարգի եզրափակչում Էդգար Խաչատրյանին չհաջողվեց հաղթել լիտվացի ըմբիշին։ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) բրոնզե մեդալ նվաճեց, իսկ Արգիշտի Աբգարյանը (85 կգ) երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց։

Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Այսպիսով, բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները։ Մեր թիմը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

Այլ նորություններ