Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում

09:40 - 23 Հոկ, 2015

Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում կայացել են նախավերջին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականների անդամները՝ Լիլիթ Մկրտչյանը և Լևոն Արոնյանը, ոչ-ոքի են խաղացել:

Նախավերջին տուրում Արոնյանը կիսեց միավորը Անիշ Գիրիի հետ, իսկ  «Սիբերիա»-ն 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց ադրբեջանական «Սոկար» թիմին: «Սիբերիա»-ն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Դինա Բելենկայի հետ, իսկ «Ուգրա» թիմը 3,5-0,5 հաշվով հաղթեց «ՍՊԲ» թիմին: «Ուգրա»-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Այլ նորություններ